14.11.2019 11:42

ԱՄՆ սենատորն արգելափակել է հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ սենատորն արգելափակել է հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ կոնգրեսի Սենատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեմը (Lindsey Graham, հանրապետական, Հարավային Կարոլինա նահանգից) նախագահ Դոնալդ Թրամփի և Թուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո  չորեքշաբթի օրը օրենսդիր մարմնի վերին պալատում  արգելափակել է այն բանձևի քննարկումը, որը ճանաչում է   Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այդ մասին օրենսդիրը տեղեկացրել է Սենատի նիստում, որը հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով:

«Սենատորները չպետք է գունազարդեն պատմությունը կամ փորձեն այն վերաշարադրել»,- իր որոշումն այսպես է բացատրել սենատորը:

Գրեմն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը Էրդողանի հետ հանդիպումից երկու ժամ անց: «Ես քիչ առաջ հանդիպեցի նախագահներ Էրդողանի և Թրամփի հետ և նրանց հետ քննարկեցի այն խնդիրները, որոնց բախվում ենք Սիրիայում, Թուրքիայի կողմից ռազմական ներխուժման հարցը»: «Ես հուսով եմ, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան միավորվել և լուծել այդ խնդիրը»,- ընդգծել է Գրեմը: Նա հավելել է, որ դեմ է հանդես գալիս այդ բանաձևին «ոչ թե  հանուն անցյալի, այլ հանուն ապագայի»:

Փոխանցում է tass.ru-ն: