14.11.2019 12:16

Մորալեսը խնդրանքվ դիմել է Հռոմի պապին և ՄԱԿ-ին

Մորալեսը խնդրանքվ դիմել է Հռոմի պապին և ՄԱԿ-ին

Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Էվո Մորալեսը չորեքշաբթի դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին և Եվրոպայի երկրներին՝ խնդրելով միջնորդ լինել իր ընդդիմախոսների հետ երկխոսությունում՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

«Ես խնդրում եմ միջազգային կառույցներին, ինչպիսին է, օրինակ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամ երկրներին և կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացնում է եղբայր Ֆրանցիսկոս պապը՝ միանալ մեր երկխոսությանը՝ հանդարտեցնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունը սպառնում է կյանքերին և սոցիալական խաղաղությանը»,- իր Twitter-ում գրել է Մորալեսը:

Փոխանցում է tass.ru-ն: