14.11.2019 13:57

Իմպիչմենտ. Հրապարակային դատաքննություն

Իմպիչմենտ. Հրապարակային դատաքննություն

ԱՄՆ պատմության ընթացքում երրորդ անգամ կոնգրեսը իմպիչմենտի հրապարակային դատաքննություն է անցկացնում:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունը ցանկանում է ամերիկացիներին համոզել, որ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է Ուկրաինան ներքաշել ամերիկյան ընտրությունների մեջ:

Թրամփի դեմ ցուցմունք են տվել պետքարտուղարության դիվանագետները և նրա աշխատակազմի անդամները:

Հանրապետականները սա համարում են բյուրոկրատների դավադրություն:

ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ նախագահն իմպիչմենտի ենթակա է «պետական դավաճանության, կաշառքի և այլ առանձնապես ծանր հանցագործությունների և իրավախախտումների պարագայում»: Դեմոկրատներն ուզում են ապացուցել, որ Թրամփն արել է այդ ամենը:

Հետաքննության կենտրոնում Թրամփի հեռախոսազանգն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որի ընթացքում ամերիկյան առաջնորդը Զելենսկուն խնդրել է հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Փոխանցում է BBC-ն: