14.11.2019 14:19

Բլագովեշչենսկում ուսանողը կրակ է բացել քոլեջում. կա մեկ զոհ

Բլագովեշչենսկում ուսանողը կրակ է բացել քոլեջում. կա մեկ զոհ

19-ամյա ուսանողը կրակ է բացել Բլագովեշչենսկի շինարարական քոլեջի շենքում:

Амур-Инфо-ի տեղեկատվության համաձայն՝ հրաձիգը նույն քոլեջի չորրորդ կուրսի ուսանող է: Ականատեսներն առնվազն հինգ կրակոց են լսել, երկուսը հնչել են կաբինետում, ևս երեքը՝ միջանցքում:

Քննչական կոմիտեում հաղորդել են, որ հրաձիգը կրակել է որսորդական հրացանով: Միջադեպի արդյունքում մեկ մարդ զոհվել է՝ 19-ամյա ուսանող, երեքը վիրավորվել են:

Երբ հսկիչները բարձրացել են ուսումնական հաստատության երկրորդ հարկ, հարձակվողը կրակել է նրանց ուղղությամբ: Սակայն հսկիչներին հաջողվել է նրան շուրջկալի մեջ առնել: Ոստիկանության տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել:

Նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը հասակակից պատանիների միջև տարաձայնություններն են եղել:

Փոխանցում է BBC-ն: