Մորալեսը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Բոլիվիա

Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Էվո Մորալեսը կոչ է արել երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել խաղաղ ճանապարհով, և առաջարկել է վերադառնալ՝ դրան նպաստելու համար:
«Եթե ես կարող եմ իմ ներկայությամբ ավանդ բերել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, դադարեցնել բռնությունը և կյանքեր փրկել, ես դա կանեմ՝ հանուն իմ սիրելի Բոլիվիայի»,- իր Twitter-ում գրել է Մորալեսը:
Վտարանդի նախագահը երկխոսության կոչ է արել, որին «կմասնակցեն բոլոր հասարակական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները և քաղաքական կուսակցությունները»:
Փոխանցում է tass.ru-ն: