14.11.2019 14:53

Դատարանը մերժել է Թրամփի բողոքարկման դիմումը

Դատարանը մերժել է Թրամփի բողոքարկման դիմումը

Չորեքշաբթի Վաշինգտոնում վճռաբեկ դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների դիմումը ստորին դատական ատյանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ կոնգրեսին թույլ է տրվել ծանոթանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Այս տարվա հոկտեմբերին մայրաքաղաքի Կոլումբիա շրջանի դատարանը վճռել էր, որ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային հանձնաժողովը լիազորված է Թրամփից պահանջելու վերջին մի քանի տարվա հարկային հայտարարգրերը: Թրամփը չի ցանկանում, որ տեղեկություններ հրապարակվեն իր հարկային հայտարարագրերից, և բողոքարկել էր դատարանի որոշումը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, թեև վճռաբեկ դատարանը պաշտպանել է ստորին ատյանի որոշումը, սակայն դա չի նշանակում, որ կոնգրեսականները կարող են անմիջապես ստանալ խնդրո առարկա տեղեկությունները: Ամերիկյան առաջնորդի իրավաբաններից Ջեյ Սեկուլովը տեղեկացրել է, որ Թրամփը մտադիր է այս որոշումը բողոքարկել ԱՄՆ գերագույն դատարանում:

Փոխանցում է tass.ru-ն: