Փոմփեո. ԱՄՆ-ը կհամագործակցի Բոլիվիայի նախագահի պատոնակատարի հետ

Միացյալ Նահանգները հույս ունի համագործակցելու Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսի հետ և ողջունում է պետության ղեկավարի պարտականություններն ստանձնելու նրա որոշումը:
Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի տարածել է պետքարտուղարությունը:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առաջիկա շաբաթների ընթացքում պաշտպանել ժողովրդավարությունը և ձեռնպահ մնալ համաքաղաքացիների և նրանց գույքի նկատմամբ բռնի գործողություններից»,- նշել է Փոմփեոն:
Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարության՝ Արևմտյան կիսագնդի հարցերով օգնականի պաշտոնակատար Մայքլ Կոզակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Բոլիվիայի խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Անյեսին՝ որպես հանրապետության նախագահի պաշտոնակատար:
Փոխանցում է tass.ru-ն: