14.11.2019 16:16

Թրամփ. Թուրքիան կշարունակի պահպանել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը

Թրամփ. Թուրքիան կշարունակի  պահպանել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի պահպանել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը:

Այդ մասին Թրամփը հայտարարել է իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք միմյանց հավաստիացրել ենք, որ Թուրքիան կշարունակի պահպանել այն, ինչ համաձայնել է պահպանել Սիրիայում: Ես նախագահ Էրդողանի մեծ երկրպագուն եմ և ասում եմ այդ մասին: Ես գիտեմ, որ կրակի դադարեցման ռեժիմը, չնայած բարդ լինելուն, առաջընթաց է ապրում և առաջ է գնում շատ արագ տեմպերով»,- նշել է Էրդողանը:

Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն լավ հարաբերություններ է հաստատել քրդերի հետ և կարծում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նույնպես նրանց հետ լավ հարաբերությունների մեջ է: «Թուրքիայի նախագահը գուցե ինչ-որ խնդիրներ ունի քրդերի հետ, բայց ես կարծում եմ՝ նախագահը նրանց հետ լավ հարաբերություններ ունի: Շատ քրդեր ապրում են Թուրքիայի տարածքում, և նրանց խնդիրներով այնտեղ զբաղվում են. խոսքը առողջապահության, կրթության և այլ բաների մասին է»:

Փոխանցում է tass.ru-ն: