Tesla-ի առաջին եվրոպական գործարանը

Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է Բեռլինի մերձակայքում առաջին եվրոպական գործարանը կառուցելու իր ծրագրերի մասին: Ձեռնարկությունը, որը թույլ կտա ստեղծել առնվազն տասը հազար աշխատատեղ, կունենա Gigafactory 4 անունը: Արտադրության սկիզբը նախատեսվում է 2021 թ. վերջին:
Ներկայումս ընկերությունն ավարտում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս առաջին գործարանի շինարարությունը Շանհայում:
Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը տեղեկացրել է, որ շինարարության վայրի ընտրությունը պայմանավորված է «գերմանական ինժեներական արվեստի բացառիկ որակով»:
Գերմանիայում գործարանը կկառուցվի շինարարության ընթացքի մեջ գտնվող՝ Բիլլի Բրանդտի անվան օդանավակայանից ոչ հեռու՝ Բեռլինի և Բրանդենբուրգ դաշնային երկրամասի սահմանի մոտ:
Տեղի իշխանությունները ողջունել են Tesla ընկերության որոշումը: Բրանդենբուրգի վարչապետ Դիթմար Վոյդկեն հայտարարել է, որ Tesla գործարանի բացումը կնպաստի երկրամասի զարգացմանը:
Փոխանցում է euronews-ը: