14.11.2019 17:15

Բուդապեշտում ընթանում է ԻՊ-ի ենթադրյալ գրոհայինի դատը

Բուդապեշտում ընթանում է ԻՊ-ի ենթադրյալ գրոհայինի դատը

Հունգարիայում մեկնարկել է սիրիացի տղամարդու դատավարությունը, որը մեղադրվում է ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ:

Հետաքննության տվյալներով՝ 2011 թ. Ֆ. Հասանը դասալքել է Սիրիայի Արաբական Հանրապետության բանակից և դարձել «Իսլամական պետություն» խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը:

«Նա գրոհային է և կապ ունի սպանությունների հետ: Նա կազմել է այն մարդկանց ցուցակը, ովքեր պետք է մեռնեին»,- հայտարարել է դատարանի նախագահը:

Հասանը ձերբակալվել է Բուդապեշտի օդանավակայանում 2018 թ. վերջին: Նրան դատարան են բերել ուժեղացված պահպանության տակ, ահաբեկչության դեմ պայքարի բաժնի՝ լավ զինված տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ:

Քննությունը վերաբերում է սիրիական Հոմս նահանգում 2015 թ. դեպքերին: Ահաբեկիչները հաշվեհարդար էին տեսնում իրենց հետ չհամաձայնողների նկատմամբ և ցուցադրական մահապատիժներ էին կազմակերպում: Մասնավորապես՝ նրանք գլխատել էին տեղական իմամին և բնակիչներին ստիպել էին ներկա լինել այդ տեսարանին: Դատարանի դահլիճում ցուցադրվել է տեսագրություն, որում, ըստ երևույթին, ներկա է կասկածյալը՝ սպանություն կատարելու պահին:

27-ամյա սիրիացին հերքում է բոլոր մեղադրանքները, նա հայտարարում է, որ քննարկվող ժամանակահատվածում ինքը Թուրքիայում է եղել և այժմ ուզում է հանդիպել ընտանիքի հետ:

Պաշտպանական կողմը նշում է, որ իրենց պաշտպանյալը չէր կարող «մահվան ցուցակներ» կազմել, քանի որ գրաճանաչ չէ:

Փոխանցում է euronews-ը: