14.11.2019 22:18

Ցանկացած գործիչ պետք է արժեւորի իր քաղաքական խոսքի կշիռը

Ցանկացած գործիչ պետք է արժեւորի իր քաղաքական խոսքի կշիռը

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքում գրում է.

«Միայն երեւի Հայաստանում է, որ կարելի է երկու տասնամյակ գողանալ, կաշառել, վաճառել, ծեծել, սպանել, հայերենը բանավոր մակարդակով խեղաթյուրել, գողականների հետ դաշնակցել... հետո փողոցային հեղափոխության միջոցով դուրս շպրտվել իշխանությունից եւ անմիջապես դրանից հետո սկսել ամենից բարձրը գոռալ հայրենասիրությունից, ազգային սրբություններից (էս մեկը ինչքան փորձում եմ հասկանալ, թե ի՛նչ է, այդպես էլ չեմ հասկանում), դավանանքից, ընտանիքից...
Սա խայտառակություն է, որի հիմնական պատճառը, ցավոք սրտի, իշխանության կողմից չնյութականացող խոստումներն են, որովհետեւ ընտրական օրենսգրքից մինչեւ անցումային արդարադատության մասին հայտարարությունները այդպես էլ մնացին անկատար։ Նույնիսկ ասֆալտին փռելու խոստումները, որը ինձ համար ընդունելի բան չէ, դա էլ է մնում անկատար։
Մեկ անգամ ասել եմ, նորից կրկնեմ. ցանկացած գործիչ պետք է արժեւորի իր քաղաքական խոսքի կշիռը, այլապես մի քանի ժամանակ հետո ոչ մեկն այլեւս այդ ամենին լուրջ չի նայի»։