15.11.2019 09:00

Աբրահամ Խաշմանյան. Ազգային հավաքականը պատրաստ է խաղին

Աբրահամ Խաշմանյան. Ազգային հավաքականը պատրաստ է խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպման նախօրեին հրավիրած ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

«Այսօրվա դրությամբ այդքան էլ երանելի վիճակում չենք գտնվում՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը: Բայց ամեն դեպքում, սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է պատահել: Մենք իրավունք չունենք մտածել բացասական: Երեք օր ենք ունեցել, փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ Ազգային հավաքականը պատրաստ է խաղին և նպատակը մեկն է ՝ քաղել առավելագույնը»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Հիշեցնենք,որ այսօր Հայաստանի հավաքականը կընդունի Հունաստանի թիմին։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։