15.11.2019 09:30

Յոն վանտ Սխիպի .Հետաքրքիր և փոխադարձ հարգանքով հանդիպում է սպասվում

Յոն վանտ Սխիպի .Հետաքրքիր և փոխադարձ հարգանքով հանդիպում է սպասվում

Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոն վանտ Սխիպիի կարծիքով Հայաստանի դեմ հետաքրքիր և փոխադարձ հարգանքով խաղ է սպասվում:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Սխիպին ասել է, որ Հունաստանի ընտրանին ձգտելու է իր խաղը խաղալ, ցույց տալով որ մեծ ձգտումներ ունի:

«Մենք գիտենք, որ Հայաստանը նոր մարիզչ ունի և նոր մարտավարություն: Պարզապես փորձելու ենք մեր խաղով ցուցադրել մեր ունակությունները: Հետաքրքիր և փոխադարձ հարգանքով հանդիպում է սպասվում Հայաստանի դեմ խաղում»,-ասաց մասնագետը:

Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին` մարզիչը շեշտեց, որ հավաքականը մեկ ֆուտբոլիստից չէ բաղկացած և հիմա հնարավորություն ստացած ֆուտբոլիստները կփորձեն լավագույնս հանդես գալ:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին: