15.11.2019 10:00

ATP եզրափակիչ․ Ֆեդերերը հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ATP եզրափակիչ․ Ֆեդերերը հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

38-ամյա Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Նովակ Ջոկովիչին և դուրս եկավ ATP-ի ամփոփիչ մրցաշարի փլեյ-օֆֆ: 1 ժամ 14 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:4, 6:3 հաշվով: 

Շվեյցարացին գերիշխում էր առաջինից մինև վերջին գեյմը։ Նա ավելի լավ էր աշխատում մատուցման ժամանակ (12-2 ըստ էյսերի), թույլ է տվել ավելի քիչ կրկնակի սխալ (2-3) և թույլ է տվել ընդամենը 6 unforced սխալ Նովակի 18-ի համեմատ։Սերբը խաղի ընթացքում վաստակել է միայն մեկ բրեյք-փոյնթ (չի իրացրել), մինչդեռ Ֆեդերերը 7 փորձից վերցրել է մրցակցի 3 մատուցումը։

Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում Ռոջերի մրցակիցը կլինի Ստեֆանոս Ցիցիպասը կամ Ռաֆայել Նադալը, որոնք կհանդիպեն այսօր: