15.11.2019 11:30

Պիկե. Իմ եկամուտը գերազանցում է Իսպանիայի բյուջեի այս տարվա եկամուտը

Պիկե. Իմ եկամուտը գերազանցում է Իսպանիայի բյուջեի այս տարվա եկամուտը

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հումորային հաղորդման եթերում խոսել է իր եկամուտի մասին:

«Իմ եկամուտը գերազանցում է Իսպանիայի բյուջեի այս տարվա եկամուտը»,- La Resistencia-ի եթերում ասել է 32-ամյա պաշտպանը:

Ավելի վաղ Ժերար Պիկեին նկատել էին Բարսելոնայի կազինոներից մեկում: Իսպանացի պաշտպանը պոկերի մրցաշարում կես միլիոն եվրո էր շահել:

Նշենք, որ «Բարսելոնայի» կազմում Պիկեն մասնակցել է 513 հանդիպման՝ դառնալով 46 գոլի հեղինակ: