15.11.2019 12:04

Պաշտոնական. Թիերի Անրին՝ «Մոնրեալ Իմպակտի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Թիերի Անրին՝ «Մոնրեալ Իմպակտի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին աշխատանքի է անցել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Մոնրեալ Իմպակտում»:

«Ես ծանոթ եմ այս առաջնությանը և մեծ սիրով եմ ընդունել «Մոնրեալ Իմպակտը» գլխավորելու առաջարկը:

Միշտ հետևել եմ «Մոնրեալի» հանդիպումներին և անհամբերությամբ սպասում եմ ակումբում իմ աշխատանքի մեկնարկին»,- Անրիի խոսքը մեջբերում է կանադական ակումբի մամուլի ծառայությունը: 

Թիերի Անրիի առաջին մամուլի ասուլիսը «Մոնրեալ Իմպակտի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ 2018/2019 մրցաշրջանում Թիերի Անրին զբաղեցրել է ֆրանսիական «Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնը: