15.11.2019 12:30

Ռակիտիչ. «Բարսան» խլել է գնդակն ինձանից, ու ես շատ տխուր եմ

Ռակիտիչ. «Բարսան» խլել է գնդակն ինձանից, ու ես շատ տխուր եմ

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպանը մեկ անգամ ևս բարձրաձայնել է, որ ցանկանում է ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ:

Իվան Ռակիտիչը ակնարկել է, որ շուտով կարող է փոխել իր ակումբը.

- Իրավիճակը, որն այժմ ինձ հետ կատարվում է, մոտավորապես նման է այն բանին, երբ դստերս ձեռքից վերցնում ենք նրա սիրելի խաղաիքը: Նման պահերին տխուր ես լինում: Ինձ հետ ամեն ինչ նույնն է «Բարսելոնայում». ինձանից խլել են գնդակը, ու ես շատ տխուր եմ:

Ես հասկանում եմ մարզչի մոտիվացիան, հարգում եմ Էռնեստո Վալվերդեն: Բայց ուզում եմ շեշտել, որ ես շատ բան եմ տվել այս թիմին և նման վերաբերմունքի արժանի չեմ: Կփորձեմ շարունակել պայքարել խաղաժամանակ ստանալու համար: Այժմ ես ընդամենը 31 տարեկան եմ, այլ ոչ թե 38: Կարող եմ վստահորեն ասել, որ ուժերիս ծաղկման ժամանակաշրջանն է, և կարիերաս ավարտելն այնքան հեռու է դեռ,-  նշել է Իվան Ռակիտիչը: