15.11.2019 13:00

Սուարես. Նորմալ է, որ իմ ակումբին «ինը» համարի դիրքի համար նոր ֆուտբոլիստ է պետք

Սուարես. Նորմալ է, որ իմ ակումբին «ինը» համարի դիրքի համար նոր ֆուտբոլիստ է պետք

32-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հանգիստ է վերաբերվում  այն փաստին, որ «Կապտանռնագույնները» սկսել են իրեն փոխարինող փնտրել:

-«Բարսելոնան» միշտ անսովոր բարձր պահանջներ է դնում իր խաղացողների առաջ: Այստեղ յուրաքանչյուր հանդիպում մի տեսակ քննություն է: Նման մակարդակի ակումբ գնալը և հիմնական կազմում անմիջապես տեղ նվաճելը այնքան էլ հեշտ չէ: Ես արդեն հինգ տարի է, ինչ խաղում եմ այստեղ՝ հսկայական ճնշման տակ, և դա պետք է հաշվի առնել:

Նորմալ է, որ իմ ակումբին «ինը» համարի դիրքի համար նոր ֆուտբոլիստ է պետք: Նախկինում ես բազմիցս ասել եմ, որ անպայման կգա մի ժամանակ, երբ ակումբը կգնա նման քայլի: Մրցակցությունը միշտ ձեռնտու է բոլորին, և ես դա շատ լավ հասկանում եմ, – ասել է Լուիս Սուարեսը: