15.11.2019 11:01

Այսօր կշարունակվեն Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով հանրային քննարկումները

Այսօր կշարունակվեն Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով հանրային քննարկումները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կշարունակվեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով հանրային քննարկումները:

Կոնգրեսականների առջև հանդես կգա Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչը:

Դիվանագետն անակնկալ ետ էր կանչվել Կիևից այս տարվա մայիսին, անձամբ Թրամփի պահանջով, որը նրան մեղադրել էր անհուսալիության մեջ:

Յովանովիչն ինքը կարծում է, որ այդ մեղադրանքների հեղինակը նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին է:

Փոխանցում է BBC-ն: