15.11.2019 11:42

Բոլիվիայի նոր իշխանությունները մտադիր են դատի տալ ապստամբության կոչ անող լրագրողներին

Բոլիվիայի նոր իշխանությունները մտադիր են դատի տալ ապստամբության կոչ անող լրագրողներին

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը մտադիր է պատասխանատվության ենթարկել այն լրագրողներին, որոնք մեղադրվում են ապստամբության դրդելու մեջ:

Այդ մասին տեղեկացրել է կապի նախարար Ռոքսանա Լիսառագան:

«Այն լրագրողները կամ կեղծ լրագրողները, ովքեր ապստամբության կոչեր են հնչեցնում, պետք է պատասխան տան բոլիվիական արդարադատության առջև»,- նախարարի խոսքն է մեջբերում La Razon թերթը:

Լիսառագան նշել է, որ իշխանություններն արդեն պարզել են այն լրագրողների անունները, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են ապստամբություն հրահրելով: «Դրանց թվում կան ինչպես բոլիվիացիներ, այնպես էլ արտասահմանցիներ»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ լրագորղները «պետք է ազնվորեն կատարեն իրենց աշխատանքը և երկրում թույլ չտան սոցիալական ցնցումներ, որոնք նախապատրաստում են Էվո Մորալեսի կառավարությունը, Կուբայի դեսպանատունը և Վենեսուելան»:

Փոխանցում է tass.ru-ն: