15.11.2019 12:00

Հրաձգություն Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում

Հրաձգություն Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում

ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում, կրակոցներ են հնչել: Սպանվել է երկու աշակերտ, երեք հոգի վիրավորվել են:

Հանցագործը կրակ է բացել Սանտա-Քլարիտա քաղաքի միջնակարգ դպրոցում պարապմունքներն սկսելուց քիչ առաջ: Կասկածյալը ձերբակալվել է՝ 16-ամյա անչափահաս:

Հրաձգության զոհ են դարձել 16-ամյա մի աղջիկ և 14 տարեկան տղա: Նրանք ծանր վիրավորվել են ու մահացել հիվանդանոցում:

Տեսախցիկների նկարահանումներից դատելվ՝ հրաձիգը, որի անունը չի հաղորդվում, ուսապայուսակից ատրճանակ է հանել և կրակել հինգ հոգու վրա, ապա փորձել է ինքնասպան լինել: Հաղորդվում է, որ այդ օրը նրա ծննդյան օրն էր:

Փոխանցում է BBC-ն: