15.11.2019 14:02

Թրամփ. Ընտրություններում Բայդենին հաղթելու համար ինձ Ուկրաինայի օգնությունը պետք չէ

Թրամփ. Ընտրություններում Բայդենին հաղթելու համար ինձ Ուկրաինայի օգնությունը պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ եկող տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախկին փոխնախագահ Ջո Բայդենին հաղթելու համար իրեն պետք չէ Ուկրաինայի օգնությունը: Ամերիկյան առաջնորդը ելույթ է ունեցել Լուիզիանա նահանգում իր համակիրների առաջ:

«Ես անցյալ նախագահական ընտրություններում անփորձ էի, սակայն մենք հաղթեցինք Բուշերի դինաստիային, այնուհետև հաղթեցինք Քլինթոնների դինաստիային, այնուհետև հաղթեցինք Օբամայի՝ միանգամայն ապիկար խմբին… Դե եկեք օգնություն խնդրենք Ուկրաինայից, որպեսզի հաղթենք այդ շշմած Ջո Բայդենի՞ն: Ես այդպես չեմ կարծում»,- ասել է նախագահը:

Թրամփը նաև հայտարարել է, թե հանրապետականներն իրեն խնդրում են պահպանել դեմոկրատների սկսած իմպիչմենտի գործընթացը, քանի որ այն բարձրացնում է Հանրապետական կուսակցության վարկը երկրում: Նա քննադատության է ենթարկել «բացարձակապես ցնդած, խելագար դեմոկրատներին, ձախ արմատականներին և ԶԼՄ-ների նրանց գործընկերներին»:

Փոխանցում է tass.ru-ն: