15.11.2019 14:25

Չինաստանում ձերբակալվել է 60 հազար մարդ՝ ինտերնետային հանցագործությունների համար

Չինաստանում ձերբակալվել է 60 հազար մարդ՝ ինտերնետային հանցագործությունների համար

Չինաստանի իրավապահ մարմինները հունվարից մինչև հոկտեմբեր ձերբակալել են մոտավորապես 60 հազար հոգու՝ համացանցում կատարված հանցագործությունների համար, տեղեկացրել է China Daily թերթը:

Թերթի տվյալներով՝ համապատասխան քրեական գործերի մոտավորապես կեսը վերաբերում է գաղտնի տեղեկությունների հափշտակությանը, հակերային հարձակումներին, խարդախությանը և պոռնկագրության տարածմանը:

Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում գրեթե 830 մլն ինտերնետ-օգտատեր կա, այդ ցուցանիշով երկիրը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: ՉԺՀ-ն նաև առաջատար դիրքեր է գրավում էլեկտրոնային կոմերցիայի և հնարավոր բոլոր օնլայն- ծառայությունները մատուցելու ոլորտում:

Ցանցային հանցագործություններից բնակչությանը պաշտպանելու նպատակով իշխանությունները ակտիվ միջոցառումներ են նախաձեռնում: Մասնավորապես՝ վերջին ժամանակներս լուրջ պատիժների են ենթարկվում բոլոր այն ընկերությունները, որոնք բռնվել են ցանցահեններին կամ այլ կիբեռհանցագործների ուղղակի կամ միջնորդավորված աջակցություն  ցուցաբերելիս:

Փոխանցում է tass.ru-ն: