15.11.2019 15:22

Բրիտանական լեյբորիստների առաջնորդը խոստանում է ինտերնետն անվճար դարձնել

Բրիտանական լեյբորիստների առաջնորդը խոստանում է ինտերնետն անվճար դարձնել

Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում երկրի բնակչությանն ապահովել անվճար ինտերնետով:

Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում լեյբորիստները ծրագրում են մասամբ ազգայնացնել բրիտանական հեռահաղորդակցական BT ընկերությունը: Նրանց պլաններով՝ անվճար ինտերնետն ամենից առաջ անհրաժեշտ է ապահովել հեռավոր գյուղական վայրերում, ապա, մինչև 2030 թ., այն գործնականում իրականացնել ամբողջ երկրում: Նախաձեռնության իրականացման բոլոր ծախսերը նախատեսվում է ծածկել այն միջոցներով, որոնք կստացվեն այնպիսի խոշոր անդրազգային ընկերությունների հարկումից, ինչպիսիք են  Amazon-ը, Facebook-ը և Google-ը:

Միացյալ Թագավորությունում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին: YouGov ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումների տվյալներով՝ իշխող Պահպանողական կուսակցությունը լեյբորիստներից առաջ է անցնում 14 տոկոսային կետով:

Փոխանցում է tass.ru-ն: