15.11.2019 16:15

Բոլիվիայի ԱԳՆ-ն ետ է կանչել Կուբայում իր դեսպանին և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչին

Բոլիվիայի ԱԳՆ-ն ետ է կանչել Կուբայում իր դեսպանին և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչին

Կուբայում Բոլիվիայի դեսպան Արիանա Կամպերոն և ՄԱԿ-ում հանրապետության մշտական ներկայացուիչ Սաշա Լյորենտին ետ են կանչվել իրենց պաշտոններից՝ այն բանից հետո, երբ հայտարարել են, որ հրաժարական չեն տա:

Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Բոլիվիայի ԱԳՆ ղեկավար Կարեն Լոնգարիկը, որը նշանակվել է պետության ժամանակավոր ղեկավար Ժանին Անյեսի կողմից:

«Մենք նրանց անհապաղ ետ ենք կանչում զբաղեցրած պաշտոններից»,- նրա խոսքն է մեջբերում La Razon թերթը:

Լոնգարիկը նաև ԱԳՆ է հրավիրել Բոլիվիայում Կուբայի դեսպանին՝ այն տեղեկություններից հետո, թե կուբացիները մասնակցում են անկարգություններին հարավամերիկյան հանրապետությունում:

Ավելի վաղ նախարարը հայտարարել է, թե հուսով է, որ Լյորենտին և Կամպերոն հրաժարական կտան: Դրանից հետո Կուբայում Բոլիվիայի դեսպանը Twitter-ում գրել է, որ «հրաժարական չի տվել ու չի էլ տա», քանի որ նշանակվել է «սահմանադրական նախագահ Էվո Մորալսեի կողմից», իսկ Անյեսի նշանակած կառավարությունն անվանել է «ապօրինի կառավարություն»:

Փոխանցում է  tass.ru-ն: