15.11.2019 16:40

Շնիկը, որի պոչը ճակատին է աճել

Շնիկը, որի պոչը ճակատին է աճել

Ամերիկյան Միսսուրի նահանգում, կենդանիների Mac’s Mission ապաստարանում հայտնվել է անտեր մի շնիկ, որի պոչը գլխի վրա է:

Շնիկին Նարվալ են անվանել՝ ծովային կաթնասունի անունով, որի ճակատին երկար եղջյուր կա:

Անաասնաբույժները հետազոտել են շնիկին և եկել եզրակացության, որ ավելորդ պոչիկը նրան ցավ չի պատճառում, հետևաբար՝ այն հեռացնելու անհրաժեշտություն չկա:

Այնուամենայնիվ, բժիշկները որոշ ժամանակ հսկողություն կսահմանեն շնիկի նկատմամբ, որպեսզի համոզվեն, որ նա հետագայում խնդիրներ չի ունենա:

Փոխանցում է BBC-ն: