15.11.2019 23:07

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը պարտվեց (տեսանյութ)

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը պարտվեց (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրում մրցեց Հունաստանի հետ:

Սա Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ազգային ընտրանու առաջին հանդիպումն էր:

Լարված պայքարում անցած խաղն ավարտվեց Հունաստանի հավաքականի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը հանդիպման 35-րդ րոպեին հեղինակեց Լիմնիոսը:

Խաշմանյանի թիմը խաղի ընթացքում այնքան էլ շատ պահեր չուներ հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար: Առավել հիաշարժան են Տիգրան Բարսեղյանի և Արտակ Եդիգարյանի հեռահար հարվածները:


 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ 0-1 (0-1)  

 

0-1՝ Դիմիտրիս Լիմնիոս 34՛

 

ՀԱՅԱՍՏԱՆ. 16.Արամ Հայրապետյան, 2.Անդրե Կալիզիր, 4.Տարոն Ոսկանյան (7.Պետրոս Ավետիսյան, 83), 15.Հայկ Իշխանյան, 19.Հովհաննես Համբարձումյան, 5.Արտակ Գրիգորյան, 13.Կամո Հովհաննիսյան, 18.Էրիկ Վարդանյան (11.Արթուր Սարկիսով, 59), 21.Ռումյան Հովսեփյան (17.Արտակ Եդիգարյան, 78), 8.Տիգրան Բարսեղյան, 20.Ալեքսանդր Կարապետյան
ՀՈՒՆԱՍՏԱՆ. 1.Օդիսեաս Վլախոդիմոս, 2.Միխալիս Բակակիս, 3.Կոստաս Ստաֆիլիդիս, 17.Պանտելմոն Հացիդիակոս, 22.Դիմիտրիս Յանուլիս, 15.Կոստաս Գալանոպուլոս, 20.Պետրոս Մանտալոս (19.Գիորգոս Մասուրաս, 66), 21.Դիմիտրիս Կուրբելիս, 14.Տասոս Բակասետաս (11.Անաստասիոս Դոնիս, 81), 16.Վանգելիս Պավլիդիս (9.Էֆտիմիս Կուլուրիս, 74), 18.Դիմիտրիս Լիմնիոս

 

Զգուշացում՝ Տիգրան Բարսեղյան 39՛ (Հ), Ռումյան Հովսեփյան 78՛ (Հ), Արտակ Եդիգարյան 84՛ (Հ), Դիմիտրիս Յանուլիս 22՛ (Հ), Կոստաս Ստաֆիլիդիս 41՛ (Հ), Պետրոս Մանտալոս 45՛ (Հ) ; Մրցավար՝ Ռաչկովս& (Լեհաստան)

 

  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
40 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 60
8 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 20 (5)
13 ՏՈՒԳԱՆՔ 9
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
5 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ