16.11.2019 09:00

Տոկիո-2020-ի ծաղկեփնջերը

Տոկիո-2020-ի ծաղկեփնջերը

Տոկիո-2020-ի Կազմկոմիտեն ներկայացրել է ծաղկեփնջերը, որոնք Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մրցանակակիրները կստանան մեդալների հետ: Ծաղկեփնջի ծաղիկներն աճում են Ճապոնիայի այն քաղաքներում, որոնք 2011 թվականին ամենաշատն էին տուժել երկրաշարժից ու ցունամիից: Խաղերի ժամանակ Միյագիից, Իվատեից և Ֆուկուսիմայից ծաղկեփնջերը Տոկիո կուղարկվեն օրական մի քանի անգամ:

Ծաղկեփնջերին ամրացված կլինեն նաև Տոկիո-2020-ի թալիսմանները: Նախատեսվում է պատրաստել մոտ 5000 ծաղկեփունջ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: