16.11.2019 09:29

Մանչինին պատմական նվաճման է հասել

Մանչինին պատմական նվաճման է հասել

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ տուրում արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ Բոսնիայի հավաքականի նկատմամբ:

Ռոբերտո Մանչինին դարձավ Իտալիայի հավաքականի պատմության առաջին մարզիչը, որի գլխավորությամբ հավաքականը 10 անընդմեջ խաղերում միայն հաղթանակներ է տարել:

Այս ցուցանիշով Մանչինին գերազանցեց 1938 թվականին Վիտորո Պոցոյի գրանցած արդյունքը: 

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիրը: