Բեյլի գործակալը բանակցում է «Արսենալի» և «Տոտենհեմի» հետ

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա:
30-ամյա կիսապաշտպանի գործակալ Ջոնաթան Բարնետն այժմ բանակցություններ է վարում լոնդոնի «Արսենալի» և «Տոտենհեմի» ներկայացուցիչների հետ:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բեյլի տեղափոխությամբ հետաքրքրված էին Չինաստանի առաջնությունը ներկայացնող ակումբները:
Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: