16.11.2019 13:00

Տուրե. Ուզում եմ վերադառնալ Պրեմիեր լիգա

Տուրե. Ուզում եմ վերադառնալ Պրեմիեր լիգա

«Մանչեսթեր Սիթիի» լեգենդ Յայա Տուրեն հայտարարել է Պրեմիեր լիգա վերադառնալու ցանկության մասին:

Իր կարիերայում, Տուրենութ հաջող տարիներ է անցկացրել «Էթիհադում»՝ օգնելով «Սիթիին» վերածել թոփ ակումբի:

2017/18 մրցաշրջանի ավարտին «Քաղաքաբնակներին» լքելուց հետո Տուրեին հաջողվեց խաղալ Հունաստանում և Չինաստանում: Յայան այժմ 36 տարեկան է, բայց նա զգում է, որ բավարար ուժ ունի խաղալու Պրեմիեր լիգայի մակարդակում:

-Ես ուրախ կլինեի վերադառնալ Պրեմիեր լիագա, բայց դա կախված է ակումբի դիրքորոշումից: Պետք  էսպասել, քանի որ Եվրոպայում ոչ բոլորն ենտարիքում նայում. խոսքը դրա մասին չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ակումբն իրենից ինչ  է ներկայացնում և ինչի է ուզում հասնել:

Ես չեմ ուզում առաջ վազել և առաջարկել իմ ծառայությունները, պարզապես ուզում եմ, որ նրանք ինձ հնարավորություն տան:

Մտածում եմ, որ ևս մեկ տարի կամ առավելագույնը երկու դեռ կխաղամ ֆուտբոլ, որից հետո ուզում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ և այլ գործերով զբաղվել:

Ես ուզում եմ հպարտանալ ինձով: Երբեմն ֆուտբոլիստը շուտ է ավարտում կարիերան, քանի որ մարդիկ փորձում են ձեզ հասցնել այդ ավարտին: Դժվար է, երբ դա չի գալիս քո սրտից:

Հիշում եմ, երբ Հունաստանում էի, մարդիկ շահարկում էին իմ կարիերայի մասին. շատ էի տխրում նման խոսակցություններից: Ինչ-որ բան պակասում էր ինձ: Ես ուզում եմ վերահսկել այդ  իրավիճակը, – ասել է ն Տուրեն Sky Sports-ին: