16.11.2019 13:46

Բենիտես. Վերադառնալու եմ Անգլիա

Բենիտես. Վերադառնալու եմ Անգլիա

«Լիվերպուլի», «Չելսիի» և «Նյուքասլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է անգլիական ֆուտբոլ վերադառնալու իր ծրագրերի մասին:

Չկարողանալով նոր պայմանագրի շուրջ բանակցել  «Նյուքասլի» հետ՝ Բենիտեսը մեկնել է Չինաստան անցած ամառ, որտեղ «Դալիան Իֆանը» գլխավորելիս՝ անցկացրած 14 հանդիպումներից վեցում հաղթել է:

«Դալյան Իֆանի» հետ Ռաֆայելի պայմանագիրը երկու ու կես տարով է կնքված, բայց 59-ամյա իսպանացին մենակ է մեկնել Չինաստան՝ թողնելով իր ընտանիքը Անգլիայում:

Բենիտեսը, ով աշխատել է նաև «Վալենսիայի», «Ինտերի», «Նապոլիի» և «Ռեալի» հետ, շարունակում է հետևել Պրեմիեր լիգային և մտադիր է հետագայում այստեղ վերադառնալ.

-Ապագայում ես կվերադառնամ Անգլիա: Ես երջանիկ եմ այստեղ: Ես ոչ թե ցանկանում եմ վերադառնալ հիմա, այլև կցանկանայի դա անել ապագայում:

Այստեղ  հետևում եմ Պրեմիեր լիգային: Ցանկությունս է ապագայում կրկին աշխատել Պրեմիեր լիգայում: Ես ուզում եմ ավելի մոտ լինել ընտանիքիս, և բացի այդ, ինձ իսկապես դուր է գալիս այս լիգան: