17.11.2019 09:30

ATP. Նադալը տարին կավարտի առաջին տեղում

ATP. Նադալը տարին կավարտի առաջին տեղում

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 2019 թվականը կավարտի համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տեղում:

Միավորների քանակով Նադալին գերազանցելու համար աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պետք է հաղթանակ տաներ Լոնդոնում ընթացող ATP-ի ամփոփիչ մրցաշարում, սակայն Ջոկովիչը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Նադալն իր կարիերայում 5-րդ անգամ տարին կավարտի դասակարգման աղյուսակի առաջին տեղում: Այս ցուցանիշով իսպանացի թենիսիստը հավասարվեց Նովակ Ջոկովիչին և Ռոջեր Ֆեդերերին:

Հիշեցնենք, որ ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում Նադալը հաղթանակ տարավ հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: