17.11.2019 10:00

ATP Finals. Ստեֆանոս Ցիցիպասը պայքարից դուրս թողեց Ռոջեր Ֆեդերերին

ATP Finals. Ստեֆանոս Ցիցիպասը պայքարից դուրս թողեց Ռոջեր Ֆեդերերին

Լոնդոնում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ եւ առավելության հասավ 6։3, 6։4 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն ավստրիացի Դոմինիկ Տիմն ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Անցած տարի այս մրցաշարի հաղթող է դարձել Զվերեւը։