17.11.2019 11:00

Եվրո-2020․ Իտալիա - Հայաստան հանդիպման մրցավարները

Եվրո-2020․ Իտալիա - Հայաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրի Իտալիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը։

Գլխավոր մրցավարն է Տիագու Մարտինշը, նրան կօգնեն Լուիս Կամպոսն ու Պեդրո Ալմեյդան։

Չորրորդ պաշտոնյան կլինի Անտոնիո Էմանուել Կարվալյու Նոբրեն, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Պալերմոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։