17.11.2019 11:22

«Յուվենտուսը» կերկարաձգի պայմանագիրը Վոյցեխ Շչեսնիի հետ

«Յուվենտուսը» կերկարաձգի պայմանագիրը Վոյցեխ Շչեսնիի հետ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» կերկարաձգի պայմանագիրը դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ, հաղորդում է Goal.com-ը։ Կողմերը համաձայնության են հասել մանրամասների վերաբերյալ եւ առաջիկայում կկնքեն նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2024 թվականը։

Վոյցեխ Շչեսնիի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Լեհաստանի հավաքականի դարպասապահը «Յուվենտուսում» է 2017 թվականից։

29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման եւ 5 խաղում դարպասը պահել է անառիկ։