17.11.2019 13:42

Հայտնի են Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Հայտնի են Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Հայտնի դարձան 2019 թվականի «Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի մրցանակը ստանալու վերջնական երեք հավակնորդները:

Տիտղոսի համար պայքարելու են «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը (Իրան), «Այնտրախտի» կիսապաշտպան Մակոտո Հասեբեն (Ճապոնիա) և «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին-Մինը (Հարավային Կորեա): 

Հիշեցնենք, որ վերջերս լոնդոնյան ակումբի ներկայացուցիչը դարձավ Չեմպիոնների լիգայի ասիացի լավագույն ռմբարկուն մրցաշարի պատմության մեջ: