18.11.2019 09:00

ATP Finals. Տիտղոսը կվիճարկեն Դոմինիկ Տիմն ու Ստեֆանոս Ցիցիպասը

ATP Finals. Տիտղոսը կվիճարկեն Դոմինիկ Տիմն ու Ստեֆանոս Ցիցիպասը

Լոնդոնում ավարտին մոտեցող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության տիտղոսը կվիճարկեն ավստրիացի Դոմինիկ Տիմն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Տիմը կիսաեզրափակիչում առավելության է հասել այս մրցաշարի անցած տարվա հաղթող, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ՝  7:5, 6:3։

Ստեֆանոս Ցիցիպասը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին՝ 6:3, 6:4։