18.11.2019 11:30

Գրիզման. Ինձ համար առաջնայինը գոլ խփելը չէ

Գրիզման. Ինձ համար առաջնայինը գոլ խփելը չէ

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է ակումբում՝ հարմարվելու ընթացքում առաջացած դժվարությունների մասին.

«Բարսելոնան» խաղալու համար ամենահեշտ տեղը չէ: Սա նոր ակումբ է՝ նոր տակտիկայով: Պետք է աշխատել, հպարտ եմ, որ այստեղ եմ: 

Այստեղ ինձ հավատում են: Պետք է խաղընկերներիս վստահությունը ձեռք բերեմ և այդ ժամանակ կլինեմ պատրաստ: 

Ես թիմային խաղացող եմ: Եթե տացվում է գոլ խփել, ավելի լավ, եթե՝ ոչ, այդ դեպքում կարևոր է դառնում 3 միավորը»,- ասել է Գրիզմանը Telefoot-ին տված հարցազրույցում: