18.11.2019 12:00

Ռակիտիչը ցանկանում է տեղափոխվել Յուվենթուս

Ռակիտիչը ցանկանում է տեղափոխվել Յուվենթուս

Կատալոնական Sport պարբերականը պնդում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը շուտով կլքի ակումբը:

31-ամյա կիսապաշտպանը կորցրել է իր տեղը կատալոնական թիմի հիմնական կազմում, և այժմ ակումբի ղեկավարությունը նոր ակումբ է փնտրում խորվաթի համար: «Բարսելոնան» ցանկանում է ստանալլ խաղացողի տրանսֆերի վաճառքից 35 միլիոն եվրո: 

Ավելի վաղ «Միլանը» ցանկանում էր ձեռք բերել Ռակիտիչին, բայց նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում միանալ«Յուվենթուսին»: