18.11.2019 11:05

Բարաք Օբաման դեմոկրատներին կոչ է արել զգուշանալ ավելորդ ձախությունից

Բարաք Օբաման դեմոկրատներին կոչ  է արել զգուշանալ ավելորդ ձախությունից

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուներին կոչ է արել  հրաժարվել այնպիսի քաղաքական կարգախոսներից, որոնք, նրա կարծիքով՝ կարող են կտրված լինել իրականությունից:

Ելույթ ունենալով բարեգործական հավաքում՝ նախկին նախագահը հայտարարել է, որ ընտրողների մեծ մասը չի ցանկանում ապամոնտաժել գոյություն ունեցող քաղաքական համակարգը: Օբամայի կարծիքով՝ դեմոկրատները կարող են վանել ընտրողներին, եթե չափազանց ձախ հայացքներ արտահայտեն:

Առայժմ Օբաման պաշտոնապես որևէ թեկնածուի չի պաշտպանել:

Ներկա պահին Դեմոկրատական կուսակցությունից 2020 թ. նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուները 18 քաղաքական գործիչներ են: Ֆավորիտներ են համարվում նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը և Բեռնի Սանդերսը, ինչպես նաև Փիթ Բութիջիջը՝ Ինդիանա նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքապետը:

Թեպետ նախկին նախագահը անուններ չի հնչեցրել, նրա խոսքը կարելի է գնահատել որպես քողարկված քննադատություն սենատորներ Սանդերսի և Ուորենի հասցեին, որոնք համարվում են Դեմոկրատական կուսակցության ամենաձախ թեկնածուները: Քաղաքական իմաստով Բարաք Օբաման հայացքներով ամենաշատը մոտ է չափավոր կենտրոնամետ Ջո Բայդենին:

Փոխանցում է BBC-ն: