18.11.2019 11:33

Ձանձրալի ընտրություններ. Բելառուսի խորհրդարանում ընդդիմություն չի լինի

Ձանձրալի ընտրություններ. Բելառուսի խորհրդարանում ընդդիմություն չի լինի

«Ի՞նչ տարբերություն՝  կլինե՞ն այնտեղ երեք-չորս լկտի ընդդիմադիրներ, թե՞ ոչ: Նրանք հո չե՞ն որոշելու խորհրդարանի, առավել ևս՝ երկրի քաղաքականությունը»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի օրը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկելուց հետո:

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության ավարտից արդեն չորս ժամ առաջ ընտրությունները կայացել էին բելառուսական բոլոր մարզերում և բոլոր ընտրատեղամասերում:

Ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով՝ գերազանցել է 77%-ը: Պատգամավորական մեկ տեղի համար պայքարել է հինգ հոգի:

Գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին իշխանությունները «մաղել են» գրանցման և քարոզարշավի ընթացքում: Վերլուծաբանների կարծիքով՝ այս ընտրությունները չեն հետաքրքրում ընտրազանգվածին, քանի որ իշխանությունը հաշվի չի առնում նրա կարծիքը, և քվեարկության արդյունքներն էլ կանխորոշված էին:

Նախագահ Լուկաշենկոն կիրակի օրը քվեարկելուց հետո  լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ընտրությունները ճանաչել-չճանաչելն իրեն «չի հուզում» Նրա կարծիքով՝ «սա գլխավոր ընտրությունների փորձն էր»՝ գլխավորը համարելով եկող տարի սպասվող նախագահական ընտրությունները, որտեղ ինքը կառաջադրվի՝ «եթե ժողովուրդը խնդրի»:

Փոխանցում է BBC-ն: