18.11.2019 12:07

Թբիլիսիում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Թբիլիսիում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը:

Կիրակի օրը խորհրդարանի շենքի մոտ հավաքված մարդիկ պահանջել են կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ:

Ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առաջ և խորհրդանշական կողպեք են կախել մուտքի դարպասին: Նրանք մտադիր են պիկետ անել խորհրդարանի շենքի մոտ և իշխող կուսակցության պատգամավորներին թույլ չտալ շենք մտնել:

Վրաստանում ընդդիմության և հանրության բողոքի ցույցերն սկսվել են 2020 թ. համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների օրինագծի՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանում ձախողված քվեարկությունից հետո: Այդ ձախողումը նշանակում է, որ Վրաստանը համամասնական ընտրակարգի կանցնի 2024 թ., իսկ եկող տարի ընտրությունները կանցնեն նույն՝ խառը ընտրակարգով:

Փոխանցում է BBC-ն: