18.11.2019 12:32

Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը՝ կարիքավորներին օգնելու նպատակով

Իրանում սահմանափակել են բենզինի վաճառքը՝ կարիքավորներին օգնելու նպատակով

Իրանի տասնյակ քաղաքներում ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ իշխանություններն անսպասելիորեն հայտարարել են բենզինի վաճառքը սահմանափակելու և վառելիքի գների բարձրացման մասին:

Բենզինի սուբսիդիաների կրճատման պատճառով գներն աճել են առնվազն 50 %-ով: Իշխանությունները պնդում են, որ սուբսիդավորումը կրճատվել է՝ կարիքավորներին նյութապես օգնելու նպատակով:

Իրանն արդեն իսկ տնտեսապես տուժել է ԱՄՆ-ի կողմից սահմանված կոշտ պատժամիջոցների պատճառով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը որոշեց դուրս գալ 2015 թ. կնքված՝ Թեհրանի միջուկային ծրագրի պայմանագրից:

Բողոքի ցույցերի ընթացքում Իրանի կենտրոնական Սիրջան քաղաքում մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են: Irna  պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել, երբ ցուցարարները հարձակվել են վառելիքի պահեստի վրա և փորձել են հրկիզել այն: Մի մարդ էլ զոհվել է Բեհբեհան քաղաքում:

Մի քանի քաղաքներում տասնյակ զայրացած ավտովարորդներ փակել են փողոցները՝ շարժիչները միացրած թողնելով խցանումների մեջ:

Փոխանցում է BBC-ն: