18.11.2019 13:37

Մովսես Հակոբյանն ու տեղակալները ազատվել են պաշտոններից

Մովսես Հակոբյանն ու տեղակալները ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոններից ազատել է Գլխավոր ռազմական տեսուչին եւ նրա տեղակալներին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Փաշինյանը Մովսես Հակոբյանին ազատել է գլխավոր ռազմական տեսչի, Կամո Քոչունցին  և Վաչագան Ներսեսյանին էլ՝ գլխավոր ռազմական տեսչի տեղակալների պաշտոններից: