18.11.2019 14:24

Հոնկոնգ. Բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև

Հոնկոնգ. Բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև

Երկուշաբթի գիշերը Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումները ամենակատաղին են եղել մեկ ամիս առաջ սկսած ցույցերի ողջ ընթացքում:

Ցուցարարները պոլիտեխնիկական համալսարանի մոտ բարիկադներ են կառուցել, և երբ ոստիկանները գրոհի են անցել, սկսել են նրանց վրա այրվող հեղուկով լի շշեր նետել:

Մի քանի ժամ տևած գրոհից հետո ոստիկանությանը հաջողվել է մտնել համալսարանի շենք: Ցուցարարների դեմ արցունաբեր գազ և ջրցաններ են կիրառվել:

Ավելի վաղ ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացրել է, որ մարտական զենք կկիրառի, եթե ցուցարարների գործողությունները սպառնան իրենց կյանքին և առողջությանը:

Փոխանցում է BBC-ն: