18.11.2019 14:44

Բողոքի ցույցեր Իրանում. Իշխանությունները զիջման չեն գնում

Բողոքի ցույցեր Իրանում. Իշխանությունները զիջման չեն գնում

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խստորեն դատապարտել է բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին: Նա այդ ցույցերն անվանել է «սաբոտաժ», որ կազմակերպել են Իսլամական Հանրապետության թշնամիները և հակահեղափոխականները, և նշել է, որ ցույցերի պատճառով «խնդիրներ են ծագել, ոմանք զրկվել են կյանքից, ավերվել են որոշ կենտրոններ», մեջբերում է Reuters-ը:

Իրանի ՆԳՆ-ի տվյալներով՝ բախումների զոհ է դարձել երկու հոգի, որոնցից մեկը՝ ոստիկան: Մինչդեռ ТАСС-ը, հղում անելով արաբական լրատվամիջոցներին, տեղեկացնում է 20-ից ավելի զոհերի մասին:

Իրանի անվտանգության խորհուրդը ցույցերի ֆոնին որոշել է երկրում անջատել ինտերնետը, իսկ ոստիկանությունը խոստացել է դաժանաբար կանխել անկարգությունները, պարզել և պատժել բողոքի ցույցերի առաջնորդներին:

Փոխանցում է euronews-ը: