18.11.2019 15:37

Տագնապալի ազդանշան Թրամփի համար

Տագնապալի ազդանշան Թրամփի համար

Ամերիկյան Լուիզիանա նահանգի նահանգապետ, դեմոկրատ Ջոն Բել Էդվարդսը վերընտրվել է երկրորդ ժամկետում:

Էդվարդսը հաղթել է հանրապետական մրցակցին՝ Էդդի Ռիսփոնեին, որին ակտիվորեն սատարում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Լուիզիանան այն նահանգն է, որտեղ ավանդաբար քվեարկում են հանրապետականների օգտին, և որտեղ Թրամփը 2016 թ. ընտրություններում հաղթել էր 20 տոկոսի առավելությամբ:

Սպիտակ տան առաջնորդը բազմիցս հանդես է եկել Էդվարդսի ՝ ԱՄՆ- հարավում միակ դեմոկրատ նահանգապետի քննադատությամբ: Նա երեք անգամ այցելել է Լուիզիանա՝ Ռիսփոնեին աջակցելու նպատակով:

Փոխանցում է euronews-ը: