18.11.2019 15:52

Կերչի նեղուցում Ռուսաստանի կալանած ուկրաինական նավերը վերադառնում են տուն

Կերչի նեղուցում Ռուսաստանի կալանած ուկրաինական նավերը վերադառնում են տուն

Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից կալանված ուկրաինական նավերը կիրակի օրը բուքսիրի են վերցվել: Դրանց փոխանցումն Ուկրաինային կավարտվի երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին:

Կերչի լրատվական կայքերի տեղեկություններով՝ ուկրաինական երեք նավերը տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 11:30-ին դուրս են եկել Ղրիմի արևեքում՝ Կերչի Գենմոլա ջրատարածքից:

«Յուրաքանչյուր նավի ուղեկցում է բուքսիրը, առջևում ափի պահպանության նավն է շարժվում»,- հաղորդել է «Керчь.ФМ»-ը, որի թղթակիցն իրադրությանը հետևել է Միտրիդատ սարի վրայից:

«Ղրիմ 24» հեռուստաալիքը Կերչից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է «քարավանի» տեղաշարժման կադրերը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում կալանված նավերի փոխանցման գործընթացը ՌԴ-ից Ուկրաինային ավարտական փուլում է:

Փոխանցում է BBC-ն: