18.11.2019 16:36

Վրաստանի իշխանությունները մտադիր չեն արտահերթ ընտրություններ անցկացնել

Վրաստանի իշխանությունները մտադիր չեն արտահերթ ընտրություններ անցկացնել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը մտադիր չէ վերանայել երկրում գործող ընտրական համակարգը՝ այդպիսով մերժելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը:

Ինչպես երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, քվեարկությունը կկայանա սահմանադրությամբ նախատեսված ժամկետում՝ 2020 թ. աշնանը:

«Ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ: Հետևաբար՝ մենք մտադիր չենք այլևս քննարկելու ընտրական համակարգի վերաբերյալ որևէ նոր նախաձեռնություն: Ընտրությունները կանցկացվեն սահմանադրությամբ նախատեսված ժամկետում, ամենաբարձր դեմոկրատական չափորոշիչներով և հասարակության ամենալայն ընդգրկումով: Ուստի ընդդիմախոսներին կոչ ենք անում նախապատրաստվել ընտրություններին, և թող բնակչության աջակցության բացակայությունը չբարդեն ընտրական համակարգի վրա»,- հայտարարել է Կալաձեն:

Կուսակցության գլխավոր քարտուղարը տեղի ունեցածում մեղադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժմանը»:

Փոխանցում է tass.ru-ն: